Հյուսիսային Կորեան պատրաստ է ցանկացած պահի, ցանկացած ձևաչափով ԱՄՆ-ի հետ բանակցություններ անցկացնել, որոնք միակողմանի կարգով մայիսի 24-ին չեղարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` ասել է Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Կիմ Կե Հվանը:
«Մենք ԱՄՆ-ի հետ բանակցային սեղանի շուրջ նստելու ու ցանկացած ժամանակ ցանկացած ձևաչափով հարցերը լուծելու պատրաստակամություն ենք հայտնում»,-ասել է պաշտոնյան և ընդգծել, որ ԱՄՆ-Հյուսիսային Կորեա բանակցություններն անհրաժեշտ են բարդ հարաբերությունների կարգավորման համար: Փհենյանն առաջվա պես հետաքրքրված է բանակցային գործընթացով՝ չնայած Վաշինգտոնը չեղարկել է հանդիպումը: Դիվանագետը հայտարարել է, որ Թրամփի որոշումը հակասում է միջազգային հանրության ցանկություններին: